ԵՄ առաջնորդները կքննարկեն ՌԴ դեմ պատժամիջոցների «սողանցքները» փակելու հարցը

25.03.2022 | 16:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն այսօր ասել է, որ ԵՄ առաջնորդները Բրյուսելի գագաթնաժողովում կքննարկեն Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ռեժիմի «սողանցքները» փակելու հնարավորությունները, այդ թվում՝ երրորդ երկրների հետ բանակցությունների միջոցով։

«Մենք կշարունակենք պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Սակայն մենք պետք է քննարկենք, թե ինչպես փակել բոլոր սողանցքները: Մենք պետք է բանակցենք երրորդ երկրների հետ, որպեսզի երաշխիքներ ունենանք, որ նրանք չեն մասնակցելու սահմանափակումների շրջանցմանը», - մեջբերում է Միշելի խոսքերը ՏԱՍՍ-ը:

«Մենք գիտենք, որ սողանցքներն օգտագործվում են: Մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը՝ նվազեցնելու նրանց թիվը։ Որոշ երրորդ երկրներ Ռուսաստանին ուղղակի կամ անուղղակիորեն տրամադրում են պատժամիջոցները շրջանցելու ուղիներ»,- ասել է նա։
Դիտում՝ 10643
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW