Մոսկվան ըստ արժանվույն է գնահատում «թուրք գործընկերների հավասարակշռված գիծը»
16.03.2022 | 13:24 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ profile.ru

Նրա խոսքով՝ Մոսկվան ըստ արժանվույն է գնահատում «թուրք գործընկերների հավասարակշռված գիծը», որոնք, ի տարբերություն շատերի, պատրաստ չեն հրաժարվել իրենց ազգային շահերից, «չեն ենթարկվում անպարկեշտ արտաքին ճնշմանը»։
«Նավթագազային ոլորտում արդեն իսկ իրականացված ռազմավարական նախագծերը կայուն աշխատում են եւ օգուտ են բերում, մինչդեռ չավարտված նախաձեռնություններն ընթանում են ըստ նախանշվածի՝ ժամանակացույցի համաձայն։ Ավելին, մենք մտադիր ենք ավելացնել փոխշահավետ բազմակողմ համագործակցությունը Անկարայի հետ՝ չսահմանափակվելով միայն էներգետիկ ոլորտով»,- ասել է Փիլիպսոնը։
Նա հավելել է, որ դրա համար կան լայն հնարավորություններ՝ չնայած «արեւմտյան երկրների կողմից արհեստականորեն հրահրվող» ցնցումներին համաշխարհային տնտեսության մեջ։
Banks.am-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել էր, որ էներգակիրների իրավիճակի ներկայիս ֆոնին Թուրքիան Ռուսաստանից գազի մատակարարման հետ կապված խնդիրներ չի ունենում:
«Մեր նախագահն արդեն հայտարարել է, որ մենք չենք ցանկանում լինել պատժամիջոցների կողմնակիցը։ Մենք արդեն ասել ենք, որ ընտրում ենք դիվանագիտական ճանապարհը։ Գազամատակարարումների տեսանկյունից մենք որեւէ խնդիր չունենք։ Թուրքիան գազի առաջին մատակարարումները ստացել է ԽՍՀՄ-ից՝ Բաքվից եկող գազատարով, իսկ երկու տարի առաջ ավարտվել է «Թուրքական հոսք»-ի շինարարությունը»,- նշել էր թուրք պաշտոնյան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: