Telcell-ը նոր հնարավորություն է ստեղծել առցանց խանութների համար

16.03.2022 | 12:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Telcell #Payment Gateway for Telcell #Telcell Wallet
Telcell-ը վճարումներ ընդունելու նոր հարմարավետ հնարավորություն է ստեղծել տեղական առցանց խանութների համար, որոնք աշխատում են WordPress համակարգով։

Payment Gateway for Telcell-ը միջազգային WooCommerce հարթակի պլագին է, որը հնարավորություն է ստեղծում Telcell վճարային համակարգն ինտեգրել ՀՀ-ում գործունեություն ծավալող WordPress համակարգով աշխատող կայքերում եւ Telcell Wallet հավելվածի միջոցով ընդունել դրամական առցանց արագ վճարումներ։

Ինտեգրումը թույլ է տալիս վճարումներ ընդունել Telcell Wallet-ի 500 000-ից ավելի ակտիվ օգտատերերից։ Պլագինի առավելություններն են կառավարման եռալեզու վահանակը, թեստավորման հնարավորությունը, տեխնիկական լոգավորման ու թարմացման հնարավորությունը՝ մեկ հպումով, զամբյուղի պարունակության պահպանման հնարավորությունը։ Կայքի կառավարման վահանակում, ինչպես նաեւ Telcell-ի տրամադրած համակարգում կարելի է տեսնել կատարված գործարքների կարգավիճակը, հետեւել վճարումների պատմությանը։

Պլագինն օգտագործելու համար անհրաժեշտ է անցնել այս հղումով եւ ծանոթանալ պայմաններին։ Ինտեգրումը տեւում է 5 րոպե։

«Telcell-ը մշտապես կատարելագործում է առցանց խանութներին առաջարկվող լուծումները։ Շրջանառության խթանման նպատակով առաջարկում է նաեւ գործընկերոջ ապրանքները կամ ծառայությունները ներկայացնել Telcell Wallet-ի լոյալության ծրագրի շրջանակներում՝ BON մարքեթում»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ ։
Դիտում՝ 2704
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW