Հայ կրթական հիմնարկությունը (ՀԿՀ) հայտարարում է 2022-2023 թվականի կրթաթոշակների մրցույթ՝ ուսման ողջ վարձի տեսքով:Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով` խրախուսելու եւ նպաստելու բարձր առաջադիմությամբ եւ միեւնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով:Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2022թ․-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաեւ բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում` եւ՛ մագիստրոսներ, եւ՛ ասպիրանտներ:Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաեւ Արցախում եւ Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 20/15, 10/7, 5/3 կամ 100/75 միավոր է։Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2022թ․-ի մարտի 14-ից մինչեւ մայիսի 11-ը լրացնել առցանց հայտը:Մասնագիտությունների ցանկից դուրս միայն բացառություն են կազմում 44-օրյա եւ ապրիլյան 4-օրյա պատերազմի մասնակից կամ վիրավորում ստացած ուսանողները:Այս պահին Հայ կրթական հիմնարկությունը ֆինանսավորում է շուրջ 1200 ուսանողի:Հարցերի եւ մանրամասների համար կարող եք գրել aef@aef.am էլ հասցեին կամ զանգահարել՝ (+374) 11 53 14 85: Tweet Դիտում՝ 2870