ՊԵԿ-ը կատարելագործում է ռիսկերի կառավարման համակարգը

11.03.2022 | 12:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ռիսկեր #կառավարման համակարգ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) կատարելագործում է ռիսկերի կառավարման համակարգը՝ համալրելով նորարարական մոտեցումներով:

Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով ներդրված նոր գործիքակազմը հնարավորություն է տալիս թիրախավորել առավել ռիսկային գործոնները՝ նվազեցնելով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային զննման դեպքերի քանակը: Նոր գործիքակազմի շնորհիվ զննման դեպքերի քանակի տեսակարար կշիռը, ընդհանուր դեպքերի մեջ, նախորդ տարիների համեմատ՝ 2021 թվականին արդեն իսկ նվազել է շուրջ 7%-ով:

Ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործման նպատակով ՊԵԿ-ը միջազգային գործընկերների հետ բանակցում է «խելացի» ռիսկերի համակարգի ներդրման շուրջ: Արդյունքում համակարգը կունենա ավելի լայն վերլուծական գործիքակազմ:


 
Դիտում՝ 2224

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW