«ԵՄ-ն պետք է ամբողջությամբ ազատվի ՌԴ-ից գազի, նավթի եւ ածխի կախվածությունից»
06.03.2022 | 12:14 Գլխավոր էջ / Նորություններ /


«Էներգիան շարունակում է մնալ կրիտիկական խնդիրներից մեկը։ ԵՄ-ն պետք է ազատվի ռուսաստանյան նավթի, գազի եւ ածխի կախվածությունից։ Դրա համար մենք պետք է դիվերսիֆիկացնենք մատակարարումները, ավելի լավ արդյունքների հասնենք էներգաարդյունավետության հարցում եւ պետք է զանգվածաբար ներդրումներ կատարենք վերականգնվող էներգիայի աղբյուրներում»,- Ֆոն դեր Լեյենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
ԵՀ ղեկավարը նշել է, որ Եվրամիությունը պետք է օգնի սպառողներին, ովքեր լուրջ խնդիրներ են ունենում 2021-2022թթ․ Եվրոպայում ածխաջրածինների գների բազմակի բարձրացման պատճառով։ Նրա խոսքով՝ այս թեման կդառնա առանցքայիններից մեկը մարտի 10-11-ը Վերսալում (Ֆրանսիա) կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։
Banks.am-ը հիշեցնում է, որ մարտի 4-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը Եվրոպային կոչ էր արել ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ներառելով նավթի եւ գազի ոլորտները: «Մենք պետք է ավելին անենք, հատկապես ուշադրություն դարձնենք նավթային եւ գազային ոլորտներին՝ ինչպես կարող ենք նվազեցնել ամբողջ Եվրոպայում կախվածությունը ռուսաստանյան գազից»,- նշել էր նա։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: