ՀԲ-ն կանխատեսում է Հայաստանում աճի արագացում 2023 թվականին

02.02.2022 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲ #Հայաստան #տնտեսական աճ
Համաշխարհային բանկը (ՀԲ) կանխատեսում է Հայաստանում տնտեսական աճի արագացում 2023 թվականին:

Այս մասին ասված է ՀԲ-ի Global Economic Prospects զեկույցում։

«Ակնկալվում է, որ Հայաստանում աճը կարագանա 2023 թվականին՝ կայուն մասնավոր սպառումը եւ ավելի կայուն ներդրումային միջավայրը կաջակցեն ներքին պահանջարկին եւ կփոխհատուցեն ներկա բյուջետային կոնսոլիդացիայի բեռը:

Կանխատեսումը հիմնված է աշխարհաքաղաքական լարվածության թուլացման, կորոնավիրուսի համավարակի հետ կապված ռիսկերի նվազեցման, սպառողների եւ բիզնեսի վստահության բարձրացման վրա»,- ասված է զեկույցում։

Ինչ վերաբերում է տարածաշրջանին, ապա Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2022 թվականին Հարավային Կովկասում աճը կկազմի 3,9%, իսկ 2023 թվականին՝ 3,6%։
Դիտում՝ 4790
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW