Հովհաննես Խաչատրյանն ընտրվել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

19.01.2022 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հովհաննես Խաչատրյան #Կենտրոնական բանկ
ՀՀ Ազգային ժողովն այսօր Հովհաննես Խաչատրյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահի տեղակալ:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը նշել է, որ ԿԲ նախագահի տեղակալի ընտրությանը մասնակցել է 70 պատգամավոր, նրանցից 65-ը քվեարկել է կողմ, 5-ը՝ դեմ։

Այս պաշտոնում Հովհաննես Խաչատրյանին առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նա ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, ունի մագիստրոսի կոչում:
Դիտում՝ 4673

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW