Իրանն ու Սիրիան համատեղ բանկ են հիմնում

14.01.2022 | 12:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իրան #Սիրիա #բանկ
Իրանն ու Սիրիան հայտարարել են համատեղ բանկի ստեղծման մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրանական IRNA գործակալությունը։

«Թեհրանն ու Դամասկոսը որոշել են համատեղ բանկ հիմնել»,- նախօրեին հայտարարել է Սիրիայում աշխատանքային այցով գտնվող Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին։

Բանկի ստեղծման որոշումն ընդունվել է Սիրիայի արտաքին գործերի եւ միգրանտների հարցերով նախարար Ֆեյսալ Միկդադի հետ հանդիպմանը։ Երկու երկրներում էլ կստեղծվեն բանկի ներկայացուցչություններ։

Իսկ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են Սիրիայի տնտեսության վիճակը եւ իրանա-սիրիական տնտեսական կապերի առջեւ ծառացած խնդիրները։

Ղասեմիի՝ Սիրիա կատարած այցի արդյունքներով որոշվել է հանդիպում կազմակերպել երկու երկրների ավիացիոն ծառայությունների ղեկավարների միջեւ՝ օդային տրանսպորտի ոլորտում համագործակցության հարցերը լուծելու համար։

Նաեւ Իրանի ազատ գոտիների խորհրդի ղեկավարը կայցելի Սիրիա՝ քննարկելու Սիրիայի տարածքում համատեղ ազատ գոտու ստեղծելու հարցը։
Դիտում՝ 3579
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW