Երեւանի բենզալցակայանները վերացրել են վառելիքի վաճառքի սահմանափակումները

12.08.2008 | 19:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձանաժողովի## նախագահ Աշոտ Շահնազարյանն այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ Երեւանի բենզալցակայանները վերացրել են վառելիքի վաճառքի սահմանափակումները:

Նա նշել է, որ հանձնաժողովի կողմից այսօր իրականացված մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ բենզալցակայանները վառելիքը վաճառում են սովորական ռեժիմով, իսկ երեկ երեկոյան եւ այսօր առավոտյան կիրառված սահմափակումները պայմանավորված էին ներկրողների մտավախությամբ` բեռների հնարավոր ուշացման մասին, ինչպես նաեւ սպառողների ցուցաբերած աննախադեպ պահանջարկով:

Դիտում՝ 5674
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW