Հայէկոնոմբանկի եւ Proparco-ի համագործակցությամբ $10 մլն կուղղվի ՓՄՁ զարգացմանը
10.01.2022 | 18:11 Գլխավոր էջ / Նորություններ /


Վարկի գումարի 10%-ը բանկը հատկացնելու է նաեւ կլիմայական կանաչ ծրագրերի ֆինանսավորմանը:
«Proparco-ն ուրախ է սկսել այս համագործակցությունը Հայէկոնոմբանկի հետ, բանկի, որը թիրախավորում է հատկապես բիզնես սեգմենտները եւ ոլորտները, որոնք կարեւոր են Հայաստանի զարգացման համար, ինչպիսիք են ՓՄՁ-ները, գյուղատնտեսության ոլորտը, ինչպես նաեւ կլիմայական ծրագրերը: Հենվելով մասնաճյուղային լայն ցանցի եւ թվային լուծումների վրա՝ բանկը կկարողանա օգտագործել ֆինանսավորումը, ընդլայնել իր հաճախորդների թվաքանակը՝ անհրաժեշտ պահին աջակցելով վերջիններիս»,- ասված է Proparco-ի հաղորդագրության մեջ:
«Բանկը շարունակում է իր ակտիվ ներգործությունն ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում, որի մասին է վկայում բանկի գործունեության ընթացքում միջազգային հեղինակավոր կառույցների հետ ավելի քան 90 հաջողված ծրագրերի իրականացումը»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ:
Proparco-ի մասին.
Proparco-ն Agence Française de Developpement Group-ի (AFD Group) մասնավոր հատվածի ֆինանսավորման հենասյունն է: Ավելի քան 40 տարի այն նպաստում է տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական ոլորտների զարգացմանը՝ թիրախավորելով հետեւյալ ուղղությունները՝ վերականգնվող էներգիա, ենթակառուցվածքներ, ագրոբիզնես, առողջապահություն եւ կրթություն:
Նրա գործունեությունը նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածի ներդրումը 2015թ. միջազգային հանրության կողմից ընդունված Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) հասնելու գործում: Այդ նպատակով Proparco-ն ֆինանսավորում է այն ընկերություններին, որոնց գործունեությունը նպաստում է աշխատատեղերի եւ արժանապատիվ եկամուտների ստեղծմանը, առաջնային անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների տրամադրմանն ու կլիմայի փոփոխության դեմ պայքարին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: