Evocabank-ը նոր համագործակցություն է մեկնարկում Фора-Банк-ի հետ
30.12.2021 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ /


Տոներին ընդառաջ Evocabank-ն առաջարկում է գումար փոխանցել հարազատներին եւ ընկերներին Ռուսաստանից Հայաստան՝ անվճար՝ 0% միջնորդավճարով, Фора-Банк-ի Фора-Онлайн հավելվածով:
Փոխանցումները կարող եք կատարել օրվա ցանկացած ժամի, շաբաթվա ցանկացած օր, նույնիսկ տոն օրերին եւ գիշերային ժամերին՝ իմանալով միայն գումարը ստացողի այն հեռախոսահամարը, որը կապված է նրա Evoca հաշվի հետ։
- Ռուսաստանից Հայաստան փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է Фора-Онлайн հավելվածում բացել Платежи, Оплата услуг, Переводы МИГ в Армению, Переводы МИГ Evocabank, այնուհետեւ գրել գումարը ստացողի հեռախոսահամարը, գումարի չափն ու սեղմել վճարել: Գումարը Ձեր Evoca հաշվին կնստի ակնթարթորեն:
- Հայաստանից Ռուսաստան փոխանցման համար Ձեզ անհրաժեշտ է EvocaTOUCH հավելվածում բացել Արտասահման բաժինը, սեղմել Ստեղծել եւ ընտրել Фора-Банк, ապա նշել գումարի չափը եւ գումարը ստացողի այն հեռախոսահամարը, որը կապված է նրա Фора-Банк-ի հաշվեհամարի կամ բանկային քարտի հետ, ու կատարել փոխանցումը: Հայաստանից Ռուսաստան փոխանցման միջնորդավճարը կազմում է 1% (100 - 3,000 RUB): Օրական առավելագույն փոխանցման գումարը 150,000 ռուբլի է: Փոխանցումներն իրականացվում են ռուբլով:
Առաջարկը գործում է մինչեւ 2022 թվականի մայիսի 31-ը:
«Evocabank-ը պարբերաբար բարելավում է իր ծառայությունները՝ առաջարկելով ֆինանսական ծառայություններ ստանալու առավել հարմարավետ պայմաններ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: