Էլեկտրաէներգիայի սակագինը փետրվարի 1-ից կավելանա

29.12.2021 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԷՑ #էլեկտրաէներգիա
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում սահմանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները։

2022 թվականի փետրվարի 1-ից կգործեն հետեւյալ սակագները․

- սոցիալապես անապահով ընտանիքների (բնակիչ-բաժանորդների շուրջ 11%-ի) համար գործող սակագները կմնան անփոփոխ,

- ամսական մինչեւ 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 55%-ը) համար սակագները կավելանան 1.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն),

- ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 25%-ը) համար սակագները կավելանան 3.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն),

- մնացած սպառողների համար սակագները կավելանան 5.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։

Հաշվարկներին կարող եք ծանոթանալ այս հղումով։
Դիտում՝ 2971

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW