Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան ընդունել է առաջարկ՝ ուղղված համավարակների ժամանակ Միությունում աշխատուժի տեղաշարժի ազատության ապահովմանը։Ներկայացնելով փաստաթուղթը՝ ԵՏՀ էկոնոմիկայի եւ ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաեւը նշել է, որ COVID-19-ի համատեքստում Միության միասնական աշխատաշուկայում արագ փոփոխվող պայմանները թելադրում են ԵԱՏՄ երկրների քաղաքացիների զբաղվածությունը հեշտացնելու համար ճկուն մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտությունը։ Առաջարկի շեշտը դրվում է համավարակի ժամանակ միասնական ինտեգրացիոն տարածքում աշխատանքային միգրացիայի գործընթացների կարգավորման ընդհանուր մոտեցումների մշակման վրա։ԵԱՏՄ երկրներին առաջարկվում է թույլատրել իրենց տարածք մուտք գործել այլ անդամ պետությունների այն քաղաքացիներին, ովքեր ունեն հաստատված պայմանավորվածություններ գործատուների եւ զբաղվածության պետական իրավասու մարմինների հետ աշխատանքի ընդունելու վերաբերյալ։Բացի այդ, առաջարկում հաշվի են առնված մեկնման պետությունների եւ զբաղվածություն ապահովող երկրների սանիտարահամավարակային պահանջների պահպանման հարցերը: Tweet Դիտում՝ 2200