Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայէկոնոմբանկին տրամադրում է €5 մլն գումարի չափով ֆինանսական աջակցություն՝ դյուրացնելու մասնավոր հատվածի անցումը դեպի ավելի կայուն, ցածր ածխածնային եւ կլիմայի փոփոխության նկատմամբ դիմացկուն գործելակերպ:Ծրագրին աջակցում է Եվրոպական միությունը (ԵՄ)՝ Հայէկոնոմբանկի միջոցով հատկացնելով դրամաշնորհային խրախուսական միջոցներ:Փաթեթը տրամադրվում է ԵՄ-ն Բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գծի շրջանակում՝ առաջարկելով խթաններ արտահանման ներուժ ունեցող տեղական փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) հետագա վարկավորման համար՝ կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանն ուղղված ներդրումներ իրականացնելու նպատակով։Այն նաեւ կօգնի ՓՄՁ-ներին արդիականացնել տեխնոլոգիաներն ու ծառայությունները ԵՄ չափանիշներին համապատասխան՝ միաժամանակ խթանելով «կանաչ» տեխնոլոգիաների օգտագործումը: Սա տվյալ ծրագրի շրջանակում Հայաստանում ստորագրվող չորրորդ նախագիծն է: «Ուրախ ենք մեր երկարամյա գործընկեր Հայէկոնոմբանկի հետ միասին ընդլայնել մեր աջակցությունը Հայաստանի ՓՄՁ-ներին: Ֆինանսավորման նպատակն է նպաստել հայաստանյան ընկերությունների մրցունակության բարձրացմանը՝ օգնելով ներդրումներ կատարել ժամանակակից տեխնոլոգիաներում, ինչը թույլ կտա ընկերություններին ամրապնդել իրենց գործունեությունը տեղական մակարդակում եւ օգտվել միջազգային առեւտրի հնարավորություններից»,- ասել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:«ԵՄ-ն հանձնառու է աջակցել փոքր բիզնեսի աճին եւ կայունությանը։ Այդ նպատակով ԵՄ-ն Բիզնեսի համար-ՎԶԵԲ ծրագիրը աջակցում է ՓՄՁ-ներին՝ տրամադրելով թիրախային ֆինանսավորում «կանաչ տեխնոլոգիաների» համար: ԵՄ-ի ընդհանուր ներդրումը ԵՄ-ն Բիզնեսի համար-ՎԶԵԲ ծրագրում, որն ընդգրկում է մի շարք հայաստանյան բանկեր, կազմում է €6 միլիոն»,- իր հերթին նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Tweet Դիտում՝ 5772