$27 միլիոնի ներդրում hայկական ստարտափներում՝ «Orion»-ի աջակցությամբ

21.12.2021 | 12:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Orion» #Էմմա Առաքելյան #Դիանա Արզումանյան
Ստարտափների աճի եւ փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց հանդիսացող «Օրիոնի» աջակցությամբ 2021թ. հայկական ստարտափները 27 միլիոն դոլարի ներդրումներ են ստացել։

Դրանք ընդգրկում են «Seed»-ից «Series B» փուլերը։ Ներդրումային գումարներն եկել են ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ աշխարհի այլ հատվածներում գործող վենչուրային ընկերություններից, հրեշտակ ներդրողներից ու դրամահավաքներից։ Եվս 20 միլիոն դոլարի գործարքներ փակման փուլում են։ Գումարներն ուղղվելու են SaaS, AI, HealthTech, Ecommerce ոլորտների ստարտափներին։

«Orion»-ը նաեւ «BAJ Accelerator»-ի առաջատար համահիմնադիրն է, որը հայկական ստարտափ համակարգը կապում է Նյու Յորքի ու աշխարհի կապիտալի հետ։

«Orion Worldwide Innovations»-ի պորտֆոլիոն ընդգրկում է 75 ընկերություն, որից 34-ը՝ հայկական ստարտափներ: «Օրիոնի» միջազգային փորձագետների աջակցությամբ այդ ստարտափները զարգանում են՝ դառնալով ԱՄՆ-ում ներդրումների ենթակա: Ընկերությունը համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող հիսունից ավելի հաստատությունների եւ կազմակերպությունների հետ:

«Orion»-ի Նյու Յորքի եւ Երեւանի թիմերի նախագծերը միտված են նաեւ հայաստանյան ՏՏ էկոհամակարգի արագ զարգացմանը։ Դրանցից խոշորագույնը՝ «BAJ Unicorn Academy»-ն, իրականացվում է՝ հաշվի առնելով ծրագրավորման ոլորտի մասնագետների պակասը: «Օրիոնն» իր միջազգային գործընկեր «BAJ Accelerator»-ի, «Հայկական Կոդ ակադեմիայի» հետ համագործակցությամբ եւ ապագա միաեղջյուր ստարտափների՝ «Embodied»-ի եւ «cognaize»-ի ֆինանսավորմամբ սկսել է մեքենայական ուսուցման 5-ամսյա անվճար դասընթաց, որից հետո լավագույն շրջանավարտները ստարտափներում աշխատանքի հնարավորություն կստանան:

«Մենք ցանկացանք մեր միջազգային փորձն ու կապերը ներդնել Հայաստանի, հայկական ստարտափների արագացված զարգացման համար։ 1,5 տարի առաջ, երբ որոշեցինք Հայաստանում գրասենյակ բացել, դա անժամանակ էր թվում, քանի որ աշխարհը համավարակի կիզակետում էր։ Սակայն արդեն հաջողություններ ունենք եւ ներդրումներ ներգրավելուց բացի, մեծ ջանքեր ենք ուղղում նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտը կարգավորող հայաստանյան օրենսդրությունը միջազգային զարգացումներին համապատասխանեցնելու ուղղությամբ»,- նշել է «Orion Worldwide Innovations»-ի հիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը։

2021-ին «Orion»-ը Հայաստանի ՏՏ ոլորտի հիմնական միջոցառումների մաս է կազմել՝ դառնալով «EWC Armenia 2021»-ի, «DigiTec 2021»-ի եւ «Seaside Startup Summit Holidays 2021»-ի հովանավորներից մեկը:

«Շարունակելով այս տարվա հաջողությունները, 2022թ. մենք նոր մեծածավալ նախագծեր ենք իրականացնելու. հունիս-հուլիսին կկազմակերպենք «Orion Summit»-ը, որտեղ մեկ հարթակում կհավաքենք մեր հայկական ստարտափների պորտֆոլիոյի եւ ապագա միաեղջյուր ընկերությունների ղեկավարներին: Նրանք հայկական նորարարներին եւ  ստարտափներին ցույց կտան համաշխարհային ասպարեզում հաջողության հասնելու իրենց ճանապարհը եւ փորձը: Այս միջոցառման շրջանակում մենք համալսարանների հետ նպատակ ունենք նաեւ կազմակերպելու աշխատանքի տոնավաճառ: Նախատեսում ենք նաեւ շարունակել «BAJ Accelerator» ծրագրերը՝ հայկական ստարտափների աճը արագացնելու նպատակով»,- նշել է «Orion Worldwide Innovations Armenia»-ի համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանը:

«Orion»-ի մասին

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի եւ փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ եւ պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում եւ Երեւանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների եւ ներդրողների ցանցերի հետ։
Դիտում՝ 12897
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW