Դեկտեմբերի 15-ից կփոփոխվի ՊԵԿ փոստային բաժանմունքի աշխատանքային գրաֆիկը

13.12.2021 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #փոստային բաժանմունք #աշխատանքային գրաֆիկ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնում է, որ փոփոխություն է կատարվել փոստային բաժանմունքի աշխատանքային գրաֆիկում:

Դեկտեմբերի 15-ից ՊԵԿ Արեւմտյան մաքսատուն-վարչության բացթողման բաժնի 3-րդ (փոստային) բաժանմունքը կգործի երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 09։00-18։00-ն:

Իսկ շաբաթ օրերին կսահմանվի հերթապահություն՝ ժամը 10.00-14.00-ն:

Քաղաքացիներն իրենց ծանրոցը ստանալու համար կարող են մոտենալ «Հայփոստ» ՓԲԸ փոստի փոխանակման կենտրոն` Տիգրան Մեծի պողոտա, 1-ին նրբանցք, 9-րդ շենք:
Դիտում՝ 2093

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW