ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է օնլայն վճարել գույքահարկը

10.12.2021 | 18:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #գույքահարկ
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ֆիզիկական անձանց վճարել անշարժ եւ շարժական գույքի գույքահարկը համայնքների եկամուտների կառավարման ժամանակակից միասնական օնլայն համակարգի միջոցով:

Հաճախորդներն, ովքեր ցանկանում են վճարել շարժական եւ անշարժ գույքերի գույքահարկը, կկարողանան ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում անմիջապես ստանալ ամփոփ տեղեկատվություն պարտավորության վերաբերյալ՝ նշելով միայն  սոցիալական քարտի համարը եւ վճարել գույքահարկը ինչպես հաճախորդին պատկանող մեկ գույքի, այնպես էլ՝ բոլոր գույքերի համար:   

Գույքահարկի վճարումները հասանելի են ք․Երեւանում  եւ ՀՀ բոլոր մարզերում գրանցված անշարժ եւ շարժական գույքերի համար:

Հաճախորդների համար միասնական համակարգից օգտվելու կարեւոր առավելությունն այն է, որ համայնքների եկամուտների կառավարման համակարգը ներդրված է ՀՀ բոլոր համայնքապետարաններում, եւ ՎՏԲ-Հայաստան Բանկում միասնական համակարգով վճարում կատարելուց հետո կարիք չկա լրացուցիչ անգամ վճարման անդորրագիրը ներկայացնել համայնքապետարան․այն օնլայն ռեժիմով անմիջապես արտացոլվում է համակարգում:  

Ծառայության վերաբերյալ մանրամասներ կարող եք ստանալ՝ այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 4028
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW