Վրաստանի Ազգային բանկը բարձրացրել է տոկոսադրույքը

08.12.2021 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստանի Ազգային բանկ
Վրաստանի Ազգային բանկի դրամական քաղաքականության կոմիտեն որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 10%-ից մինչեւ 10,5 %:

«Կարեւոր է, որ գնաճի բարձր մակարդակը չբարձրացնի երկարաժամկետ գնաճային սպասումները», - ասվում է տոկոսադրույքի բարձրացման վերաբերյալ հաղորդագրություն մեջ:

Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ նոյեմբերին գնաճը կազմել է 12,5%՝ 3% նպատակային ցուցանիշի դեպքում։

Վրաստանի Ազգային բանկի դրամային քաղաքականության կոմիտեի հաջորդ նիստը կկայանա 2022 թվականի փետրվարի 2-ին։
Դիտում՝ 4471

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW