Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանում առեւտրի 80 տոկոսը իրականացվում է տոնավաճառներում` շրջանցելով հարկային դաշտը##, այսօր Երեւանում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Հայաստանի խոշոր տոնավաճառների ու շուկաների ղեկավարների հետ հանդիպմանը Տիգրան Սարգսյանն ասել է, որ կառավարությունը չի հանդուրժի ստեղծված իրավիճակը, երբ տոնավաճառները դարձել են մի վայր, որտեղ կարելի է հեշտությամբ խուսափել հարկեր վճարելուց:Վարչապետը պահանջել է, որպեսզի Հայաստանի բոլոր տոնավաճառներում տեղադրվեն հսկիչ-դրամարկղային մեքենաներ: «Ստեղծվելու է տոնավաճառներում եւ շուկաներում տեղադրված բոլոր հսկիչ-դրամարկղային մեքենաները միավորող միասնական ցանց»,- ասել է Տիգրան Սարգսյանը:Վարչապետն ասել է, որ մինչեւ օգոստոսի 15-ը շուկաներն ու տոնավաճառները պետք է իրենց վարձակալների հետ նոր պայմանագրեր կնքեն, որոնք կներառեն առեւտրի կազմակերպման նոր պայմաններ, իսկ մինչեւ հոկտեմբերի 1-ը բոլոր տոնավաճառներում պետք է տեղադրված լինեն մեկ ցանցում ինտեգրված հսկիչ-դրամարկղային մեքենաներ:«Մենք չենք կարող պայքարել ստվերային տնտեսության հետ, եթե չլուծենք այս խնդիրը»,- շեշտել է Տիգրան Սարգսյանը: Tweet Դիտում՝ 5668