Միջազգային բանկերը դիրքավորվում են Չինաստանի ֆինանսական շուկայում
07.12.2021 | 14:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ chinadaily.com.cn

Մասնավորապես, բանկը դիմում է ներկայացրել Չինաստանի Արժեթղթերի շուկան կարգավորող հանձնաժողով (CSRC): Citigroup-ը նաեւ նախատեսում է առաջիկա ամիսներին դիմել ֆյուչերսներով գործարքներ իրականացնելու լիցենզիա ստանալու համար եւ մոտ 100 աշխատակից ընդունել Չինաստանում մոտակա երկու տարվա ընթացքում:
Citigroup-ը միացել է մի շարք միջազգային բանկերի, որոնք բիզնես են հիմնել Չինաստանում եւ վերահսկողություն են ստացել դրա նկատմամբ՝ բիզնեսների տնօրինման մասով սահմանափակումների վերացման ֆոնին, որոնք գործում էին երկրում երկար տարիներ: Չինաստանն այժմ թույլ է տալիս արտասահմանյան ֆինանսական հաստատություններին երկրում բացել ամբողջությամբ իրենց պատկանող ստորաբաժանումներ, որոնք զբաղվում են արժեթղթերի եւ ֆյուչերսների առեւտրով, ինչպես նաեւ ակտիվների կառավարմամբ:
JPMorgan Chase & Co.-ն եւ Goldman Sachs Group Inc.-ը արդեն ստացել են երկրում արժեթղթերի ոլորտում մասնագիտացած իրենց ստորաբաժանումներն ամբողջությամբ տնօրինելու թույլտվություն՝ չինացի գործընկերներից գնելով մասնաբաժիններ: Morgan Stanley-ն, Credit Suisse Group AG-ն եւ UBS Group AG-ն նույնպես մաժորիտար վերահսկողություն են ձեռք բերել իրենց տեղական ստորաբաժանումների նկատմամբ:
Այս տարվա հոկտեմբերին Citigroup-ը հայտարարեց China Guangfa Bank-ի հետ ռազմավարական համագործակցության մասին՝ Wealth Management Connect անվանումը ստացած ծրագրի շրջանակում բարեկեցության կառավարման անդրսահմանային ծառայություններ մատուցելու համար: Համաձայնագիրը Գուանդուն նահանգի ինը քաղաքների բնակիչներին թույլ է տվել ներդրումային պրոդուկտներ գնել հարեւան Հոնկոնգում եւ Մակաոյում:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: