Եվրո թղթադրամների վրա կարող են հայտնվել հայտնի մարդկանց դեմքերը
07.12.2021 | 09:36 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ maketecheasier.com

Ֆրանսիական Les Echos թերթի տվյալներով՝ Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) ներկայումս դիտարկում է եվրոպական արժույթի դիզայնի համապատասխան փոփոխությունները։
Քննարկումները նվիրված են եվրոպական արժույթի ստեղծման 20-ամյակին, որը նշվում է 2022 թվականի հունվարի 1-ին։ Պարբերականը հիշեցնում է, որ նման գաղափարներ առաջարկվել են դեռեւս 1990-ականներին, սակայն խնդիր էր առաջացել․ յուրաքանչյուր պետություն ցանկանում էր, որ իր ներկայացուցիչները, տեսարժան վայրերը կամ արվեստի գործերը լինեն թղթադրամների վրա։
Արդյունքում, ԵԿԲ-ի նախորդը՝ Եվրոպական արժութային ինստիտուտը, հրաժարվեց այդ նախաձեռնությունից եւ որոշվեց սահմանափակվել միայն մետաղադրամների ազգային շարքերով։
Պաշտոնապես նոր նախաձեռնության մասին պետք է հայտարարվի առաջիկա օրերին, նշում է թերթը։ Հավանության արժանանալու դեպքում, ԵԿԲ-ի Կառավարման խորհուրդը կիրականացնի ԵՄ անդամ երկրների առաջարկների համապարփակ գնահատում, որպեսզի պահպանի «աշխարհագրական, գենդերային եւ պատմական հավասարակշռությունը ժամանակակից անձանց եւ նրանց նախորդների միջեւ»:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով քննարկումների եւ գործարկման ձգձգումները, նոր նմուշները կհայտնվեն միայն մի քանի տարի անց:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: