Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) դեկտեմբերի 6-ից 12-ը կկայանա Seaside Startup Summit նախագիծը, որը կկազմակերպվի նոր՝ «SSSholidays» ձեւաչափով։ Միջոցառմանը կմասնակցեն շուրջ 400 ձեռներեց եւ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից եւ ԱՄԷ-ից։ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն աջակցություն կցուցաբերի միջոցառման կազմակերպիչներին։ Միջոցառման շրջանակում շուրջ 20 ստարտափ թիմեր կանցնեն հատուկ մշակված կրթական ծրագիր եւ կմասնակցեն մրցույթի, որի մրցանակային ֆոնդը կազմում է $10.000:Միջոցառման շրջանակում նախատեսվում է նաեւ մասնակիցների այցելություն Էքսպո 2020 Դուբայ ցուցահանդես։ Ստարտափ Արմենիա հիմնադրամը ցուցահանդեսի հայկական տաղավարի հետ միասին կկազմակերպի հայկական ստարտափների նախաներկայացում, որը կանցկացվի SSSholidays-ի շրջանակներում Expo 2020 Dubai ցուցահանդեսի «Opportunity District»-ում։ Tweet Դիտում՝ 2219