Երեւան /Մեդիամաքս/. Առաջիկա երկու ամիսներին Հայաստանում կգործարկվի հարկային## հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու փորձնական ծրագիրը:Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում ասել է ՀՀ Հարկային պետական ծառայության /ՀՊԾ/ պետի տեղակալ Ռոբերտ Քոչարյանը:Սկզբնական փուլում նախատեսվում է հարկային հաշվետվությունների ներկայացման նոր, դեռեւս փորձնական եղանակը փորձարկել գործող տարբերակներին /ՀՊԾ տարածքային բաժանմունքներում հաշվետվությունների հանձնում, կամ փոստով դրանց ուղարկում/ զուգահեռ:Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ էլեկտրոնային համակարգով հաշվետվությունների տրամադրման ձեւն ու ժամկետները չեն տարբերվի ներկայումս գործողներից: Էլեկտրոնային համակարգը մշակվում է Microsoft ընկերության երեւանյան ներկայացուցչության հետ համագործակցությամբ:“Դեռեւս վաղ է խոսել նոր, բավականին լայնածավալ համակարգի լիարժեք ներդրման ժամկետների մասին”,- շեշտել է Քոչարյանը: Նրա խոսքերով, առաջնահերթ նշանակություն ունեն էլեկտրոնային համակարգի գործարկման արդյունավետության ու անվտանգության ապահովման հարցերը` Հայաստանի հարկային օրենսդրության պահանջներին համապատասխան:ՀՊԾ պետի տեղակալն ասել է, որ ներկայումս Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն աշխատանքներ է տանում էլեկտրոնային ստորագրության գործնական ներդրման ուղղությամբ, եւ դա կդառնա հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային եղանակը գործարկելու հիմնական նախադրյալը:Ռոբերտ Քոչարյանը չի բացառել, որ որոշ ժամանակ անց Հայաստանը կհետեւի զարգացած մի շարք երկրների օրինակին եւ կհրաժարվի էլեկտրոնային փաստաթղթերի վրա կնիքի օգտագործումից:ՀՊԾ պետի տեղակալը տեղեկացրել է, որ նոր համակարգի փորձարկմանը առաջին հերթին կմասնակցեն ՏՏ ընկերություները, բանկային համակարգը, խոշոր եւ ակտիվ հարկատուները: Tweet Դիտում՝ 6171