Համաշխարհային շահաբաժինները ռեկորդային աճ են գրանցում
19.11.2021 | 12:13 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ prod-upp-image-read.ft.com

Ընկերությունը հրապարակում է եռամսյակային շահաբաժինների հետազոտություն՝ հիմնված աշխարհի 1200 խոշորագույն հրապարակային ընկերությունների տվյալների վրա, որոնց բաժնետոմսերը վաճառվում են շուկայում:
Համաշխարհային շահաբաժինները հուլիս-սեպտեմբերին կազմել են $403.5 մլրդ՝ տարեկան կտրվածքով աճելով 19,5%-ով։ Սա ռեկորդային ցուցանիշ է երրորդ եռամսյակի համար։
Համեմատության համար՝ ամբողջ 2020 թվականի ցուցանիշը, կորոնավիրուսային համավարակի թեժ փուլում, կազմել է մոտ $1.3 տրլն՝ 2019 թվականի մակարդակից կրճատվելով մոտ 12%-ով։
ԱՄՆ շատ ընկերություններ համավարակի պատճառով կրճատել կամ դադարեցրել են շահաբաժինների վճարումները մի շարք ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի բնագավառում, սակայն, ընդհանուր առմամբ, շահաբաժինների վճարումները մնացել են կայուն։
ԱՄՆ-ում երրորդ եռամսյակում շահաբաժինների ծավալն աճել է 10%-ով՝ ֆինանսական հատվածի հաշվին։ Այսպես, ամերիկյան Morgan Stanley բանկը ամռանն իր եռամսյակային շահաբաժիններն ավելացրել է մինչեւ 70 ցենտ մեկ բաժնետոմսի համար։
Ճապոնիայում ցուցանիշն աճել է 26%-ով, Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (առանց Ճապոնիայի)՝ 38%-ով, Մեծ Բրիտանիայում՝ գրեթե 90%-ով։ Միաժամանակ, Եվրոպայում շահաբաժինների ծավալը նվազել է 34%-ով։ Janus Henderson-ի ուսումնասիրության մեջ նշում է, որ երրորդ եռամսյակում վճարվել է եվրոպական ընկերությունների շահաբաժինների միայն 10%-ը։ Իսկ զարգացող շուկաներում շահաբաժիններն աճել են 31%-ով։
Janus Henderson-ը 2021-ի ամբողջ տարվա շահաբաժինների կանխատեսումը բարձրացրել է մոտ 2%-ով՝ մինչեւ $1.46 տրլն, ինչը կդառնա ռեկորդային բարձր ցուցանիշ։
Հետազոտությանը մասնակցած ԱՄՆ ընկերությունների մոտ 97%-ը երրորդ եռամսյակում ավելացրել կամ պահպանել է շահաբաժինների ընթացիկ չափը։ Ամբողջ աշխարհում այս ցուցանիշը կազմել է 90%:
Janus Henderson-ը նշում է, որ այն երկրները, որտեղ դիտվել է համավարակի ընթացքում շահաբաժինների ամենազգալի կրճատումը, ցուցադրում են ամենազգալի վերականգնումը։ Սա հատկապես վերաբերում է Մեծ Բրիտանիային եւ Ավստրալիային:
Ամերիկյան ընկերությունների շահաբաժինների ծավալը երրորդ եռամսյակում կազմել է 130.7 մլրդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Ամենաբարձր վճարումներ ստացած ընկերությունների թվում են AT&T-ը, Apple-ը, Microsoft-ը եւ Exxon Mobil-ը:
Վերջին լուրեր
13.03.2025 | 09:18 Նորություններ
Լույս է տեսել «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: