Նախագահ․ Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է Հայաստանի համար

18.11.2021 | 09:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #Լի Սյեն Լուն #Սինգապուր
Սինգապուրում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը զրույց է ունեցել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի հետ:

ՀՀ նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նրանք խոսել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման մասին: Նշվել է, որ գործակցության մեծ ներուժ կա հատկապես բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, գիտության եւ կրթության ոլորտներում:

Արմեն Սարգսյանի դիտարկմամբ՝ Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է Հայաստանի համար եւ մի շարք բնագավառներում սինգապուրյան փորձը կարող է օգտակար լինել մեր երկրի համար:

Անդրադառնալով ժամանակակից արագ փոփոխվող աշխարհում փոքր երկրների զարգացման հնարավորություններին՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ նոր իրողություններում փոքր եւ խելացի երկրները զարգացման եւ հաջողակ լինելու մեծ հնարավորություններ ունեն:

Հայաստանի նախագահը Սինգապուրի վարչապետին տեղեկություններ է հաղորդել նաեւ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի սադրիչ եւ ագրեսիվ գործողությունների վերաբերյալ:
Դիտում՝ 2903

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW