ՊԵԿ-ում կայացել է փորձագիտական խմբի առաջին հանդիպումը

12.11.2021 | 18:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Ռուստամ Բադասյան #փորձագիտական խումբ
Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել 11 գերատեսչությունների եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչներից բաղկացած փորձագիտական խմբի առաջին հանդիպումը։

Վարչապետի որոշմամբ ձեւավորված փորձագիտական խմբի առջեւ խնդիր է դրված վերհանել կրկնվող գործընթացները պետական սահմանի անցման կետերում եւ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում։

Հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահը կարեւորել է գերատեսչությունների համագործակցությունը՝ մշակելու անցակետերում եւ ԱՏԳ կենտրոններում աշխատանքների կազմակերպման լավագույն ձեւաչափը։

«Հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները եւ ԵԱՏՄ անդամակցությունը՝ պետք է ունենանք բոլոր բիզնես գործընթացների շատ մանրամասն նկարագրություն, որի հիման վրա այս խմբով կկայացնենք որոշում եւ վարչապետի աշխատակազմին կներկայացնենք էտալոնային մոդելներ»,-նշել է Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ էտալոնային մոդելները ստեղծվելու են Համաշխարհային բանկի փորձագետների հետ համատեղ աշխատանքի արդյունքում։ Յուրաքանչյուր գերատեսչություն նախ գույքագրելու է թույլատվական փաստաթղթերի տրամադրման իր գործընթացները։ Քննարկվելու է կրկնվող գործառույթների օպտիմալացման հնարավորությունը։

Այս ամենն արվում է, որպեսզի ներմուծման եւ արտահանման գործընթացները տնտեսվարողի համար լինեն հարմարավետ եւ արագ։

Փորձագիտական խմբի հանդիպմանը որոշվել է սեղմ ժամկետում ավարտել յուրաքանչյուր գերատեսչության մասով տվյալների լրացումը եւ ներկայացնել Համաշխարհային բանկի փորձագետներին, որոնք կմշակեն սահմանային անցակետերում եւ ԱՏԳ կենտրոններում գործընթացների կազմակերպման էտալոնային մոդելներ։

Մանրամասները՝ տեսանյութում։
Դիտում՝ 3102

Ամենաընթերցվածը


​
​
Smartclick.ai
Quality Sign BW