Վարչապետի համոզմամբ՝ Հայաստանում այսօր հազարավոր թափուր աշխատատեղեր կան

04.11.2021 | 12:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #կառավարություն #աշխատատեղեր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում ասել է, որ «Հայաստանում այսօր հազարավոր թափուր աշխատատեղեր կան»:

«Հիմա բիզնեսից ստացվող ամենահաճախ ահազանգն աշխատուժի խնդիրն է, ընդ որում, բոլոր ոլորտներում՝ սկսած շինարարության ոլորտից, ավարտած բարձր տեխնոլոգիաների ոլորտով, ամենուր մենք աշխատատեղերի խնդիր ունենք»,- նշել է վարչապետը:

Նրա խոսքով՝ այս հարցը պետք է կառավարությունն աչքի առաջ ունենա ու զբաղվի դրա լուծմամբ:
Դիտում՝ 2210

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW