ImpactFuture-ը հայտարարել է առաջին ներդրումային մրցույթի մեկնարկի մասին
22.10.2021 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ /


Մրցույթին կարող են մասնակցել տարեկան $1 միլիոնից ավել եկամուտ ունեցող նախագծեր, որոնք պատրաստ են լուծել որակավորումների պակասի խնդիրը։ ImpactFuture առաջին մրցույթի նպատակն է մասնագիտական հմտություններ տրամադրել 100 հազ. բնակիչների՝ մեգապոլիսների տարածքներից դուրս:
ImpactFuture հարթակը գործարկվել է 2021 թվականի սեպտեմբերին ձեռնարկատեր եւ բարերար Ռուբեն Վարդանյանի, Global Venture Alliance-ի սեփականատեր Մահոմեդ Մուսաեւի եւ AnchorFree-ի հիմնադիր, սոցիալական ձեռնարկատեր եւ ներդրող Դեւիդ Գորոդյանսկու կողմից:
10 տարվա ընթացքում հարթակի օգնությամբ նախատեսվում է մեծածավալ ներդրումներ ուղղել Ռուսաստանի եւ աշխարհի այն ընկերություններում, որոնք լուծում են մարդկության առջեւ ծառացած սուր խնդիրները։
6 ամսվա ընթացքում մասնակիցները պետք է ապացուցեն, որ ի վիճակի են լիովին լուծել մրցույթի խնդիրը՝ ցուցադրելով բիզնես մոդելի արդյունավետությունը։ Հաղթող ընկերությունը կստանա $1-5 մլն ներդրում։
Բոլոր մասնակիցները կստանան հասանելիություն EdTech ձեռնարկատերերի եւ ներդրողների համայնքին, ինչպես նաեւ միջազգային շուկաներ մուտք գործելու աջակցություն:
Մրցույթի ժամանակացույցը․
- հոկտեմբերի 21՝ մրցույթի հայտերի ընդունման մեկնարկը,
- նոյեմբերի 18՝ հայտերի ընդունման ավարտը,
- նոյեմբերի վերջ՝ մրցույթի մասնակիցների կազմի հայտարարությունը,
- 2022թ․ ապրիլ՝ մրցույթի հաղթողի հայտարարությունը։
Վերջին լուրեր
13.01.2025 | 12:21 Նորություններ
Խոշոր կենտրոնական բանկերը կշարունակեն տոկոսադրույքների իջեցումը
13.01.2025 | 10:11 Հոդվածներ
Կաթնամթերք արտադրողները օնլայն մեդիայում. 2024 թվականի ամփոփում
13.01.2025 | 09:57 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: