Ս.թ. հոկտեմբերի 14-ից 28-ը կարող եք Իդրամով կատարել վճարումներ առցանց խանութներում եւ ստանալ հաճելի անակնկալներ՝ անվճար առաքման կամ քեշբեքի տեսքով։Այսպես, անվճար առաքում կարող եք ստանալ parma.am, buy.am, highline.am, dragongarden.am եւ dragongardenexpress.am կայքերում գնումներ կատարելիս՝ Իդրամով վճարում կատարելու դեպքում։ Իսկ քեշբեք ստանալ կարող եք, եթե գնումներ կատարելիս Իդրամով վճարեք հետեւյալ կայքերում․- foody.am կայքում՝ 10% քեշբեք,- nyamnyam.am-ում՝ 20%- foodfactory.am՝ 10% - 4u.am՝ 10%- aygimarket.am՝ 10% - med911.am՝ 10% - pomodoro.am՝ 20% «Իդրամն այսօր առկա վճարային միջոցներից ոչ միայն ամենաշահավետն է, այլեւ ամենահարմարավետը։ Իդրամով՝ հավելվածով կամ վեբ տարբերակով առցանց խանութներում վճարումներ կատարելիս, ի տարբերություն այլ համակարգերի, չկա անհրաժեշտություն մուտքագրելու բանկային քարտի կամ այլ տվյալներ, պետք չէ նաեւ մոտենալ տերմինալներին։ Ամեն ինչ կատարվում է մի քանի վայրկյանում․ առանց մուտքանուն կամ գաղտնաբառ լրացնելու անհրաժեշտության, պարզապես կայքում ընտրում եք «վճարել Իդրամով» տարբերակը, սքանավորում եք QR-կոդը հավելվածով կամ անցնում հենց Իդրամի վեբկայք, եւ վերջ՝ վճարումը կատարված է:Ի դեպ, մինչեւ նոյեմբերի 5-ը Idram&IDBank հավելվածով 1000 եւ ավելի ՀՀ դրամի չափով վճարումներ կատարելիս դառնում եք Իդրամի աշնանային մեծ խաղարկության մասնակից եւ ստանում հնարավորություն շահելու iPhone 13, Apple Watch կամ AirPods Pro։ Դե իսկ Rocket Line թվային ապառիկով վճարելու դեպքում եռապատկում եք Ձեր շահելու հավանականությունը, քանի որ ստանում եք խաղարկության միաժամանակ երեք կտրոն։Եթե պատրաստվում եք առաջին անգամ առցանց պատվերի համար վճարում կատարել Իդրամով, ապա քայլ առ քայլ հետեւեք ուղեցույցին։ Իդրամով վճարումներ կատարել կարող եք ավելի քան 600 առցանց խանութներում»,- ասված է հաղորդագրության մեջ: Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 6682