Կկայանա “Էքսպրես Կրեդիտ ՈւՎԿ”-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

23.07.2008 | 10:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Էքսպրես Կրեդիտ ՈւՎԿ” ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի## հրապարակային տեղաբաշխումը կտեւի հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 11-ը ներառյալ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն այսօր հայտնել են “Արմսվիսբանկի” մամլո ծառայությունում, թողարկման ընդհանուր ծավալը կազմելու է 150 մլն դրամ, պարտատոմսերի անվանական արժեքը` 25 հազար դրամ, տոկոսադրույքը` տարեկան 12 տոկոս, շրջանառության ժամկետը` 18 ամիս:

Նախատեսվում է տեղաբաշխել ընդամենը 6 հազար տպարտատոմս, որոնցից 125 մլն դրամ ընդհանուր ծավալով 5 հազարը` բաց բաժանորդագրության միջոցով, իսկ 25 մլն դրամ ընդհանուր ծավալով 1 հազարը ձեռք է բերելու “Արմսվիսբանկը”:

Դիտում՝ 6034

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW