Հյուսիսային Կալիֆոռնիայի դատարանում կայացած լսումների ժամանակ բացահայտվել են TCS Group Holding PLC-ի («Տինկոֆ Բանկի» գլխամասային ընկերություն) հիմնադիր Օլեգ Տինկովի եւ ԱՄՆ արդարադատության նախարարության միջեւ հաշտության համաձայնագրի պայմանները:Ինչպես հաղորդում է RBC-ն, Օլեգ Տինկովի համար տուգանքի չափը կկազմի $506,8 մլն: Մեղադրող կողմի ներկայացուցիչը պարզաբանել է, որ նշված գումարն առաջացել է հետեւյալ կերպ․ $240 միլիոնը՝ 2013 թվականին գործարարի գործողություններից ԱՄՆ հարկային կորուստների չափն է, իսկ հաշվի առնելով տոկոսներն ու տուգանքները, այս գումարն ավելացել է մինչեւ $448 միլիոն: Բացի այդ, Տինկովի մոտ հայտնաբերվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ: 06.03.2020 | 14:16 Ինչ մեղադրանք է ներկայացվել Օլեգ Տինկովին ԱՄՆ-ում Օլեգ Տինկովի ներկայացուցիչը հայտարարել է, որ գործարարը չի նախատեսում կրճատել TCS Group-ի բաժնեմասը՝ տուգանքը վճարելու համար: «Օլեգը բավարար միջոցներ ունի տուգանքն ամբողջությամբ վճարելու համար՝ առանց TCS-ի իր բաժնետոմսերը վաճառելու անհրաժեշտության»,- ասել է նա:ԱՄՆ արդարադատության նախարարությունը պարզաբանել է, որ համաձայնագիրը նախատեսում է նաեւ ազատազրկում, սակայն այն չի կիրառվի. հաշվի կառնվի այն ժամանակահատվածը, որն անցած տարի Տինկովն անցկացրել է Լոնդոնում՝ լինելով սահմանափակված տեղաշարժման մեջ։ Դատարանը դեռ պետք է հաստատի հաշտեցման համաձայնագրի պայմանները: Տինկովն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքներից մեկում: Դատավորը համաձայնագիրը հաստատելու որոշումը հետաձգել է մինչեւ հոկտեմբերի 29-ը:Նշենք, որ անցած տարվա գարնանը Օլեգ Տինկովը հայտնել էր իր հիվանդության մասին․ նրա մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ։ Tweet Դիտում՝ 2676