Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկն” ամփոփել է 2008թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքները##, նշելով, որ արձանագրված աճի տեմպերը գերազանցում են Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ցուցանիշները:Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, բանկի ակտիվների ծավալի աճը կազմել է 39%` 2.6 անգամ գերազանցելով Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվների աճի ցուցանիշը:“Յունիբանկի” մասնաբաժինը բանկային համակարգի ընդհանուր ակտիվներում կազմել է 7% ($211 մլն)` նախորդ տարվա 5.8%-ի փոխարեն: Այդ ցուցանիշով բանկը ՀՀ առեւտրային բանկերի շարքում զբաղեցրել է հինգերորդ տեղը` նախորդ տարվա դիրքը բարելավելով երկու միավորով:Հայաստանի բանկերի ընդհանուր վարկանիշում “Յունիբանկը” զբաղեցրել է հինգերորդ տեղը նաեւ ըստ վարկային ներդրումների ծավալի` բանկային վարկավորման ընդհանուր ծավալում ապահովելով 7.7% ($137 մլն):Բնակչությունից ներգրավված ավանդների աճը կազմել է 28%, մինչդեռ ՀՀ բանկային համակարգի համար տվյալ ցուցանիշը կազմել է 13%, իսկ միջինացված ցուցանիշն ըստ առաջատար բանկերի` 18%: “Յունիբանկի” մասնաբաժինը բանկային հատվածի ավանդների ընդհանուր ծավալում կազմել է 9.1% ($153 մլն):Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների աճը կազմել է 28%, մինչդեռ ՀՀ բանկային համակարգի համար այդ ցուցանիշը կազմել է 19%: “Յունիբանկի” մասնաբաժինը կազմում է ֆիզիկական անձանց ժամկետային դեպոզիտների ընդհանուր ծավալի շուրջ 20%-ը ($101.3 մլն):“Առաջին կիսամյակի արդյունքները գործնականում հաստատեցին բանկի կայունությունը, մրցունակությունն ու ծառայությունների նկատմամբ մեծ պահանջարկը”,- նշել են “Յունիբանկում”: Tweet Դիտում՝ 5506