Պետբյուջեի եկամուտները 2021-ի 1-ին կիսամյակին աճել են 74,2 մլրդ դրամով
27.09.2021 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

«Եթե սկզբնական շրջանում նախատեսվում էր, որ կիսամյակում պետք է ունենայինք 698 մլրդ դրամի չափով եկամուտներ, ապա դրանք փաստացի կազմել են 790 մլրդ դրամ՝ չնայած ճշգրտված ծրագրով անգամ 740 էր կանխատեսվում, շեղումը 52 մլրդ դրամ է եղել՝ ճշգրտված ծրագրի նկատմամբ, եւ կատարողականը՝ 107,2%:
Ծախսերը 877 մլրդ դրամ սկզբնապես պլանավորված մակարդակի փոխարեն ճշգրտվել եւ կազմել էին 1 տրլն դրամ, փաստացի կատարվել են 866 մլրդ դրամի չափով ծախսեր, կատարողականը՝ 86,6%: Այնուամենայնիվ, սա նախորդ տարվա 6-ամսյա ժամանակահատվածի համեմատ 13,2%-ով ավել է»,- ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ 2021թ.-ի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանն ասել է նախարարը:
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ դեֆիցիտը եղել է ավելի զուսպ, քան ի սկզբանե պլանավորված էր. «Մենք տարեսկզբից կանխատեսել էինք, որ կիսամյակային դեֆիցիտը պետք է կազմի 179 մլրդ դրամ, ճշգրտված ծրագիրը նախատեսում էր, որ այն պետք է լինի 262, փաստացի կազմել է 75,5: Սա կապված է հարկերի ավելի հավաքագրման հետ, ինչպես նաեւ համարեց հետեւանք նրա, որ որոշ ուղղություններով ծախսերը կատարված են եղել ավելի քիչ, քան ի սկզբանե պլանավորված էին»:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: