«Մի դրամի ուժը» հատել է 40 մլն դրամի սահմանը
24.09.2021 | 14:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ IDBank

«Մի դրամի ուժը» նախաձեռնության սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների ընթացքում հավաքված «մի դրամների» ողջ գումարն ուղղվելու է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին։
Հիմնադրամը բոլորովին վերջերս է ստեղծվել եւ զբաղվում է կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող երեխաների խնդիրներով, սակայն տնօրենը՝ Արմեն Մարտիրոսյանն արդեն տասը տարուց ավել հանրային դրամահավաքների միջոցով աջակցում է կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող երեխաներին՝ կազմակերպելով նրանց բուժումն արտերկրում։
«Հիմա արդեն «Մի դրամի ուժի» շնորհիվ բոլորս կարող ենք առանց մեկ դրամ ավել ծախսելու օգնել հիմնադրամին։ Դրա համար պարզապես անհրաժեշտ է կատարել բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով կամ IDBank-ի եւ Idram-ի տերմինալներով։ Ամեն ինչ սկսվում է մի դրամից․․․»,- նշել են բանկում:
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: