Սեպտեմբերի 19-ին Երեւանում կայացել է «Հայաստան 2020-ից Հայաստան 2041» խորագրով հանդիպում-քննարկում:Միջոցառմա ընթացքում «Հայաստան 2020» եւ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունների համահիմնադիրներ Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանն ամփոփեցին նախորդ 20 տարիների ընթացքում իրենց գործընկերների հետ հայկական աշխարհում իրականացրած ծրագրերը եւ նախանշեցին իրենց տեսլականը դեպի Հայաստան 2041: Ներկայացվեցին վերջին 20 տարիներին (2000-2020թթ․) Հայաստանում եւ հայկական աշխարհում իրականացված շուրջ 700 ծրագրեր կրթության, գիտության, տեխնոլոգիաների, մարդասիրության, մշակութային ժառանգության պահպանման, բնապահպանության, առողջապահության, տնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում։ «Վերջին 20 տարիներին մենք փորձ արեցինք, մտածելով հասնել փոփոխության եւ դնելով 2020 թիվը, որպես նպատակակետ ավելի գրավիչ, բարեկեցիկ, կայուն եւ ինքնաբավ երկիր կառուցելու համար։ Կարծում եմ, համակարծություն կա առ այն, որ մեզ իսկապես անհրաժեշտ է ներհայեցողության միջոցով գտնելու ներշնչանք ու էներգիա անելու համար այն, ինչ պետք է անենք։ Իմ կարծիքով, բոլոր հայերը պետք է դառնան ընտրությամբ հայ եւ նվիրվեն Հայաստանի ապագայի կառուցմանը։ Եկեք սահմանենք հայը՝ որպես մի բան, որին բոլորս ենք ձգտում լինել։ Մենք պետք է վերակառուցենք այս ցանցը եւ հանուն այսօրվա 5 տարեկանների պետք է հավատանք մեր ապագային»,- ասել է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող Նուբար Աֆեյանը։Ապագայի մասին քննարկման հիմքում 2021թ․ սկզբին McKinsey & Company համաշխարհային խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ իրականացրած «Հայաստան 2041» ուսումնասիրության արդյունքներն էին։ «Մենք Հայաստանում տարեկան գրանցել ենք ՀՆԱ-ի 6% աճ։ Ցավոք, այս աճը կայուն չէ, քանի որ մեծամասամբ հիմնված է սպառողական վարկերի եւ պետական պարտքի վրա։ Արտադրողականության բարելավում է գրանցվել, բայց դա բավարար մեծ չէ, որպեսզի մենք դառնանք արտահանող երկիր։ Օտարեկրյա ներդրումների առումով նույնպես մեծ ներուժ կա, որպեսզի բարելավում գրանցենք։ Ամփոփելով, մենք կարող ենք հպարտանալ մեր ձեռքբերումներով, բայց միեւնույն ժամանակ մեծ պոտենցիալ կա առաջ շարժվելու համար»,-ասել է McKinsey & Company Կորեայի կառավարող գործընկեր եւ ընկերության Սեուլի ավագ գործընկեր Անդրե Անդոնյանը։Բանախոսները ներկայացրել են տնտեսության հինգ գերակա ոլորտների (գյուղատնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ, առողջապահություն, կրթություն եւ զբոսաշրջություն) ամենաուշագրավ տվյալները եւ նախանշեցին յուրաքանչյուր ոլորտի զարգացման հեռանկարները:«Այսօր մենք եզակի պահ ենք ապրում եւ հասել է ժամանակը լուրջ որոշումներ կայացնելու։ Այդ իսկ պատճառով մենք հիմնադրեցինք «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը։ Կարծում եմ, անտարբերությունը, ապագայով հետաքրրքված չլինելը կսպանի հայ ժողովրդին, միեւնույն ժամանակ, այս ճգնաժամը լավ հնարավորություն է ընձեռում փոփոխությունների հասնելու համար։ Մեր նպատակներից մեկը 50 հազար ընտանիք Հայաստան բերելն է, որոնք կասեն, որ հայաստանաբնակների հետ ուզում են նոր Հայաստան կառուցել»,- նշել է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանը։ Tweet Դիտում՝ 2421