Երկարաձգվել են խաղողի մթերումների համար տրվող վարկերի ժամկետները

02.09.2021 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #խաղողի մթերում
Կառավարությունն այսօր որոշում է ընդունել խաղողի մթերումների համար տրվող վարկերի ժամկետը երկարաձգվել 1 տարուց մինչեւ 3 տարի, իսկ արտոնյալ ժամկետը՝ 3 ամսից մինչեւ 1 տարի:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ որոշման նպատակն է խթանել մթերման ծավալների ավելացումը, մթերված խաղողի դիմաց ֆերմերներին վճարման գործընթացի ավելի արագ կազմակերպումը, ինչպես նաեւ արտահանումը:

Նախարարի խոսքով՝ թարմ գյուղմթերքի մթերման ներկայիս ցուցանիշը մոտավորապես 145 000 տ է, ինչպես եւ նախորդ տարի, ակնկալվում է մինչեւ տարեվերջ գերազանցել 200 000 տ սահմանները:

Նա նաեւ տեղեկացրել է, որ կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում նախատեսվում է հաստատել գյուղատնտեսության ոլորտում խոշոր ներդրումային ծրագիր՝ 3.5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Ծրագիրն իրականացնելու է «Էմ Էռ Ինվեստ» ընկերությունը, նախատեսվում է հիմնել 100 հա ինտենսիվ այգի:
Դիտում՝ 1920

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW