ՄԹ դեսպանը հայտարարել է ԼՂ-ում ներդրման վերաբերյալ

02.09.2021 | 11:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ջոն Գալագերի #Լեռնային Ղարաբաղ #ներդրում
Հայաստանում Միացյալ Թագավորության (ՄԹ) դեսպան Ջոն Գալագերին հայտարարել է Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում հակաականային գործողությունների աջակցությանն ուղղված ներդրման վերաբերյալ։

Նա նաեւ ասել է, որ ԼՂ հակամարտության ազդեցությունը, մասնավորապես՝ մարդկային կյանքերի ու կենսապայմանների կորուստը, կործանարար է եղել տարածաշրջանի համար:

«Միացյալ Թագավորությունն առաջին միջազգային գործընկերն էր, որն աջակցություն ցուցաբերեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական գործունեությանը՝ նվիրաբերելով 1 միլիոն ֆունտ ստեռլինգ (660 միլիոն դրամ): Ներկայում Սյունիքի, Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի մարզերում համագործակցում ենք ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ՝ հակամարտությունից տուժածներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու եւ նրանց համար նոր տնտեսական հնարավորությունների ստեղծմանն օժանդակելու նպատակով»,- նշել է նա:
 
Դեսպանն ասել է, որ Միացյալ Թագավորությունը հանձնառու է աջակցել հեռացնել պատերազմից հետո մնացած բոլոր զենքերը, ականները եւ պայթուցիկ զինամթերքը, որոնք վտանգ են ներկայացնում մարդու կյանքի համար եւ սահմանափակում հողօգտագործումը:

«Միացյալ Թագավորության եվրոպական հարեւանության հարցերով նախարար Ուենդի Մորթընը հայտարարել է 500 000 ֆունտ ստեռլինգի (330 միլիոն դրամ) չափով ներդրման մասին՝ Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում ՄԱԶԾ-ի ջանքերին աջակցելու նպատակով։ Հուսով ենք, որ այլ միջազգային գործընկերներ եւս կաջակցեն ՄԱԿ-ին այս կարեւոր գործում եւ կոչ ենք անում բոլոր կողմերին աշխատել ՄԱԿ-ի հետ` ՄԱԿ-ի եւ հումանիտար այլ գործակալությունների համար հակամարտությունից տուժած բոլոր տարածքներ լիակատար մուտք ապահովելու նպատակով»,- ասել է Ջոն Գալագերին:
Դիտում՝ 1534
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW