Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետություններում այս տարվա առաջին կիսամյակում շահագործման է հանձնվել ընդհանուր առմամբ 45,8 մլն քառակուսի մետր բնակելի տարածք:Նշված ցուցանիշը 9,4 մլն քառակուսի մետրով (25,8%-ով) ավել է, քան անցած տարվա առաջին կիսամյակում: Այս մասին է ասված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության վարչության ամենամսյա վերլուծական զեկույցում:Բնակարանաշինության աճ է արձանագրվել ԵԱՏՄ բոլոր երկրներում, առաջատարը Հայաստանն է, որտեղ 2,4 անգամ ավելի շատ բնակելի տարածք է շահագործման հանձնվել, քան նախորդ տարվա առաջին կիսամյակում:Բացի այդ, այս տարվա առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալն աճել է շուրջ 6%-ով եւ կազմել մոտ $61 մլրդ: Շինարարական աշխատանքների ծավալով ԵԱՏՄ երկրների շարքում առաջատարը Ռուսաստանն է ($54,5 մլրդ), աճի դինամիկայով`Հայաստանը (աճը`գրեթե 26%): Tweet Դիտում՝ 2979