«Կոնստանտա» ԲԲԸ-ը Վրաստանի Ազգային բանկի կողմից ստացել է բանկային գործունեության իրականացման արտոնագիր: «Կոնստանտան» Վրաստանի միկրոֆինանսական վարկային առաջին կազմակերպություններից է եւ գործունեություն է ծավալում արդեն 10 տարի: 2007թ.-ի դեկտեմբերին «Կոնստանտան» վերակազմավորվեց որպես բաժնետիրական ընկերություն: Նոր բանկում աշխատում է շուրջ 300 մարդ, բանկն ունի 21 մասնաճյուղ Վրաստանի ողջ տարածքում, որոնցից 6-ը` Թբիլիսիում:Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 15 675 850 լարի, վարկային պորտֆելը` $37,8 մլն: Tweet Դիտում՝ 6568