Մեծ Բրիտանիան երկիր կկանչի մեծ ներուժ ունեցող ներգաղթյալների

26.07.2021 | 09:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մեծ Բրիտանիա #ներգաղթյալներ #վիզա
Մեծ Բրիտանիայի իշխանությունները կներդնեն նոր կանոններ, որոնք երկիր մուտք գործելը կդարձնեն «հնարավորինս դյուրին մեծ ներուժ ցուցադրող» ներգաղթյալների համար։

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին ասված է երկրի նորարարական ռազմավարության տեքստում, որը ներկայացրել է Միացյալ Թագավորության բիզնեսի, էներգետիկայի եւ արդյունաբերական ռազմավարության նախարար Կվասի Քվարթենգը:

Նշվում է, որ աշխարհի լավագույն համալսարաններն ավարտած ներգաղթյալները կկարողանան վիզա ստանալ նույնիսկ այն դեպքում, երբ դեռ չեն ստացել երկրում աշխատելու համար առաջարկ: Սա նրանց պետք է «ճկունություն» ապահովի աշխատանքը փոխելու հարցում: Մեծ Բրիտանիայի իշխանությունները կուսումնասիրեն նաեւ վիզա ստանալու իրավունքի հնարավորությունը նրանց համար, ովքեր ունեն «բարձր ներուժի այլ բնութագրեր»:

Փաստաթղթում նշվում է, որ բրիտանական նորարարական ռազմավարությունը նպատակ ունի մինչեւ 2035 թվականը երկիրը վերածել գլոբալ նորարարական կենտրոնի: Խոսքը գնում է երկարաժամկետ ծրագրի մասին, որով «պետք է պատշաճ պայմաններ ստեղծվեն, որպեսզի բոլոր բիզնեսները կարողանան համաշխարհային մակարդակի գիտական ձեռքբերումները վերածել նոր պրոդուկտների եւ ծառայությունների»:

Ի թիվս այլ բաների, իշխանությունները նախատեսում են տարեկան ներդրումները գիտական, հետազոտական եւ փորձարարական աշխատանքներում հասցնել £22 միլիարդի (մոտ $30,2 միլիարդի):
Դիտում՝ 2123
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW