Հայաստանի բոլոր առեւտրային բանկերն ընդգրկվել են 2021թ. հունվար-հունիս ամիսների ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով 30.06 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25.17 մլրդ դրամի փոխարեն (աճ՝ 19.4%):2021թ. երկրորդ եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 5.74 մլրդ դրամի հարկ: Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 83.5%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում այն 21-րդից դարձել է 12-րդը:Ինեկոբանկը 3.36 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է (2020թ. նույն ժամանակահատվածում բանկը պետական բյուջե է վճարել 1.69 մլրդ դրամ): Վերջինի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 99.6%-ով, եւ բանկն ընդհանուր հարկատուների ցուցակում 53-ից դարձել է 21-րդը:Նրան հաջորդում են ԱԿԲԱ Բանկը՝ 3.02 մլրդ դրամ (25-րդ տեղ, աճ՝ 10%), Հայբիզնեսբանկը՝ 2.49 մլրդ դրամ հարկերի ծավալով (30-րդ տեղ, աճ՝ 10.5%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Հայէկոնոմբանկը՝ 2021թ. երկրորդ եռամսյակում պետբյուջե վճարելով 2.41 մլրդ դրամ հարկ (31-րդ տեղ, աճ՝ 57.9%)։1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.Արդշինբանկը՝ 1.93 մլրդ դրամ (51-րդ տեղ, անկում՝ 12.7%),Արմսվիսբանկը՝ 1.85 մլրդ դրամ (55-րդ տեղ, անկում՝ 14.6%),ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 1.78 մլրդ դրամ (59-րդ տեղ, աճ՝ 38.5%),IDBank-ը՝ 1.54 մլրդ դրամ (69-րդ տեղ, աճ՝ 128.4%), ԱրարատԲանկը՝ 1.14 մլրդ դրամ (92-րդ տեղ, աճ՝ 16.3%)Յունիբանկը՝ 1.13 մլրդ դրամ (94-րդ տեղ, անկում՝ 28.8%),Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 1.12 մլրդ դրամ (96-րդ տեղ, աճ՝ 14.2%),Կոնվերս Բանկը՝ 1.11 մլրդ դրամ (100-րդ տեղ, անկում՝ 44.1%),Բիբլոս Բանկ Արմենիան՝ 0.51 մլրդ դրամ (215-րդ տեղ, աճ՝ 6.8%),Մելլաթ Բանկը՝ 0.48 մլրդ դրամ (229-րդ տեղ, աճ՝ 43.2%),Evocabank-ը՝ 0.33 մլրդ դրամ (327-րդ տեղ, անկում՝ 68.2%),Արցախբանկը (Կենտրոնական մասնաճյուղ)՝ 0.12 մլրդ դրամ (815-րդ տեղ, անկում՝ 0.2%):Այվազյան Աննա Tweet Դիտում՝ 4115