Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ եկամտային հարկի համահարթեցման շնորհիվ դրա հավաքագրման մեծ ծավալներ ունենալու նպատակն իրագործված է:Կառավարության նիստի ժամանակ նա հիշեցրել է, որ 2021 թվականի առաջին 6 ամիսներին 28 մլրդ 500 մլն դրամով ավելի շատ եկամտահարկ են հավաքագրել, քան 2018 թվականին:«Բայց, ցավոք, մեր կատարած մի շարք բարեփոխումներ չարաշահվում են: Մենք ներդրեցինք միկրոբիզնեսի համակարգը, որի նպատակը փոքր ընկերություններին աջակցելն էր, որ ավելի հեշտությամբ դառնան խոշոր ու հաջողակ: Նման կարգավիճակ ստանում են այն ընկերությունները, ովքեր ունեն տարեկան մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն եւ այս սեգմենտի համար եկամտահարկի տարբերակված ցուցանիշ է սահմանվում:Բայց տեսնում ենք, որ օրինակ՝ տարեկան 100 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները կիսվում են 4 մասի եւ դառնում են միկրոձեռնարկատիրական ընկերություններ՝ հարկային չարաշահումներ կատարելու համար: Մենք պիտի գործուն միջոցներ ձեռնարկենք՝ չարաշահումներ թույլ չտալու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Tweet Դիտում՝ 894