Mastercard միջազգային վճարային համակարգը խորհրդակցություններ է վարում Բելառուսի ազգային վճարային համակարգի հետ Maestro ապրանքանիշի փակման վերաբերյալ, հաղորդում է «Կոմերսանտ»-ը:Պարբերականի աղբյուրների համաձայն՝ խոսքն ամբողջ աշխարհում ապրանքանիշի փակման մասին է: «Կոմերսանտ»-ի հարցմանը մասնակցած շուկայի խաղացողները հաստատել են, որ այս հարցի շուրջ խոսվում է արդեն մի քանի տարի, սակայն Mastercard-ից պաշտոնական հաղորդագրություններ դեռեւս չեն եղել:Իսկ Բելառուսի հետ խորհրդակցությունները նրանք բացատրում են այն հանգամանքով, որ այնտեղ միջազգային վճարային համակարգերի քարտերի մոտ 10%-ը բաժին է ընկնում կոբեյջինգային (երկու վճարային համակարգերի համատեղ քարտ) ծրագրերին, մինչդեռ Ռուսաստանում այդ ցուցանիշը կազմում է մոտ 1%:Maestro քարտերը Mastercard-ի դեբետային կամ կանխավճարային քարտեր են, ապրանքանիշը հայտնվել է 1990 թվականին:Զրուցակիցներից մեկի խոսքով՝ վճարային համակարգի համար միաժամանակ երկու ապրանքանիշի պահպանումը բավականին ծախսատար է, հատկապես, հաշվի առնելով, որ երկրորդը մեծ շահույթ չի բերում:Մեկ այլ աղբյուրն էլ պարզաբանել է, որ Maestro քարտերի միջնորդավճարները ցածր են, ուստի բանկերի կամ վճարային համակարգի համար դրանք շահութաբեր չեն: Բացի այդ, Maestro քարտերը չեն օգտագործվում առցանց առեւտրում, իսկ առաջատար վճարային համակարգերի հիմնական ջանքերն ուղղված են հենց այս ուղղության զարգացմանը:Mastercard-ում հայտարարել են, որ չեն կարող «մեկնաբանել որեւէ մեկի ենթադրությունները, ապրանքանիշն աշխատում է առանց փոփոխությունների»: Tweet Դիտում՝ 3207