Համավարակի պատճառով աշխարհում 114 մլն մարդ գործազուրկ է դարձել

08.07.2021 | 10:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՕECD #համավարակ #աշխատատեղեր
Անցած տարվա ընթացքում ամբողջ աշխարհում 114 միլիոն աշխատատեղ է փակվել, իսկ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՕECD) անդամ երկրներում՝ շուրջ 22 միլիոն։ Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՕECD-ի զեկույցում։

Չնայած տնտեսության մասնակի վերականգնմանը, ՕECD անդամ երկրներում գործազուրկների թիվը դեռեւս շուրջ 8 միլիոնով ավել է, քան նախաճգնաժամային ցուցանիշը։ Ավելի քան 14 միլիոն մարդ զբաղված չէ ակտիվորեն աշխատանք փնտրելով:

Աշխատաշուկան շարունակում է խոցելի մնալ երկարաժամկետ գործազրկության աճի պայմաններում, նշում է կազմակերպությունը: Համավարակի սկզբում աշխատանք կորցրածներից շատերը շարունակում են մնալ անգործ և իրենց գնալով ավելի դժվար կլինի մրցակցել նրանց հետ, ում հաջողվել է պահպանել աշխատատեղը։  

«Ճգնաժամի սկզբում ցածր որակավորում ունեցող աշխատակիցներն ավելի մեծ հավանականությամբ կորցնում էին իրենց աշխատանքը: Բարձր որակավորում ունեցող աշխատակիցներն ավելի մեծ հավանականությամբ բախվում էին աշխատաժամերի կրճատման հետ»,- ասել է ՕECD-ի զբաղվածության, աշխատանքի և սոցիալական հարցերով տնօրեն Ստեֆանո Սկարպետան:

Նշվում է, որ օժանդակության աննախադեպ մակարդակը, որը պետություններն ապահովել են բնակչությանն աշխատատեղերի եւ եկամուտների պահպանման ծրագրերի միջոցով, թույլ է տվել պահպանել մինչեւ 21 մլն աշխատատեղ: «Շատ առումներով, լույսը թունելի վերջում արդեն նշմարվում է: Սակայն այս լույսը ոմանց համար ավելի պայծառ է, քան ուրիշների»,- ասված է զեկույցում:
Դիտում՝ 1922
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW