Շուրջ 100 ստարտափեր կմրցեն Հայաստանի 2021-ի Ձեռներեցության աշխարհի գավաթի համար

25.06.2021 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԱՀ #EPIC #Ձեռներեցության աշխարհի գավաթ
Ավելի քան 100 հայաստանյան ստարտափեր ներկայացրել են իրենց հայտերը Հայաստանի Ձեռներեցության աշխարհի գավաթի ազգային եզրափակչին մասնակցելու եւ մրցանակը ստանալու  համար: Իննսուներկու նորաստեղծ թիմեր անցել են ազգային մրցույթի նախնական ընտրության փուլը։ Մնացած դիմորդները թերի դիմումների պատճառով չեն անցել հաջորդ փուլ:

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռնարկատիրության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) տեղեկացնում է, որ դիմորդների 51%-ը գտնվում է գաղափարային փուլում, 40%-ը՝ վաղ զարգացման, իսկ 9%-ը՝ աճի փուլում:

Մրցակցող թիմերի համար ներկայացված հիմնական ուղղահայացներն են մեծածավալ տվյալներ (Big Data), արհեստական բանականություն (AI), բջջային հավելվածներ (mobile), ծրագրային ապահովումը որպես ծառայություն (SAAS), ձեռնարկությունների  ծրագրային ապահովում, առողջություն եւ բարեկեցություն:

«2021թ-ի Ձեռներեցության աշխարհի գավաթի ազգային կազմկոմիտեն որակյալ եւ մեծ ծավալի  հայտադիմումներ է ստացել: Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում, սակայն, հենց մեր երիտասարդներն են, որ ապագայի հույս են տալիս եւ ոգեշնչում են մեզ։ Ձեռնարկատիրական մտածելակերպը ստեղծում է ուժ եւ համարձակություն վիճարկելու ստատուս քվոն: Այն պահին, երբ առաջանում է ստարտափի գաղափարը, այն  փոփոխություն ստեղծելու եւ նորարարություն  կատարելու փորձ է անկախ դժվարություններից եւ հաճախ նույնիսկ տարաձայնություններից»,-  ասել է EPIC-ի տնօրեն Մայքլ Քուշաքջեանը:
 
Ստարտափերի վերանայման գործընթացի առաջին փուլը ներառում է անկախ դատավորների ներգրավմամբ դիմորդ թիմերի ստարտափ գաղափարների գնահատում, որից հետո կընտրվեն ազգային կիսաեզրափակչի մասնակիցները: Այնուհետեւ, որոշվելու են 10-12 լավագույն ստարտափերը, որոնք կմասնակցեն ազգային եզրափակչին:

Թիմերը կմրցեն չորս մրցանակների համար, որից երեքը գաղափարային, վաղ եւ աճի փուլերում գտնվող ստարտափերի մրցանակներն են եւ ազգային եզրափակչի գլխավոր մրցանակը: Ազգային եզրափակչի գլխավոր մրցանակի հաղթողը հնարավորություն կստանա Հայաստանը ներկայացնել 2021թ-ի Ձեռներեցության աշխարհի գավաթի համաշխարհային եզրափակչում, որը տեղի կունենա նոյեմբերին Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում:
 
Մինչ այժմ, մասնակից 158 երկրներից Հայաստանը հայտադիմումների թվի առումով գտնվում է լավագույն 20-յակում, այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Հնդկաստանը, Միացյալ Նահանգները, Սինգապուրը եւ Հարավային Աֆրիկան:
Դիտում՝ 2958
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW