Համաձայն ՀՀ Կառավարության 05.05.2011թ. թիվ 670-Ն եւ 10.06.2021թ. թիվ 972-Ն որոշումների՝ Հայաստանն անցնում է կենսաթոշակների անկանխիկ վճարման:Առաջին փուլով 2021թ. hուլիսի 1-ից կենսաթոշակները վճարվելու են անկանխիկ եղանակով Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում (բացառությամբ՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի` 1-ին կամ 2-րդ խմբերի հաշմանդամներ, 75 տարեկանից բարձր անձինք, եթե կենսաթոշակը վճարվում է լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին):Ուստի, մինչեւ սույն թվականի հունիսի 21-ը վերոնշյալ երեք քաղաքների թոշակառուներին, որոնք կենսաթոշակ են ստանում կանխիկ եղանակով, անհրաժեշտ է ներկայանալ բանկ կամ դիմել Փոստային կապի ազգային օպերատորին՝ անկանխիկ վճարումների անցնելու համար:Այսօր ՀՀ ավելի քան 114 հազար թոշակառուներ կամ բոլոր կենսաթոշակառուների 36%-ն արդեն նախընտրել են ստանալ կենսաթոշակը ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով: «Լինելով կենսաթոշակառուների սպասարկման ոլորտի առաջատար՝ բանկն առաջարկում է կենսաթոշակ ստանալ Visa Classic կամ Mastercard Standard քարտերով` տարեկան անվճար սպասարկման եւ կանխիկացման հնարավորությամբ՝ ՀՀ ողջ տարածքում գտնվող բանկի՝ 24/7 ռեժիմով հասանելի 199 բանկոմատներից: Որոշ տեսակի կենսաթոշակային քարտերով հնարավոր է կատարել առցանց գնումներ, ինչպես նաեւ կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արտերկրում:Հաշվի առնելով թոշակառու հաճախորդների սպասարկման կարեւորությունը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը, որպես սոցիալական պատասխանատվության դրսեւորում, կենսաթոշակները վճարում է յուրաքանչյուր ամսվա 1-ին կամ 2-րդ աշխատանքային օրերին: Իսկ Ամանորյա տոների նախօրեին բանկը՝ սեփական միջոցների հաշվին, կենսաթոշակները փոխանցում է կենսաթոշակառուների հաշիվներին ոչ թե տարեսկզբին, այլ դեկտեմբերի 31-ին:Քանի որ, համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ կենսաթոշակը շարունակաբար ստանալու համար կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ ներկայանալ բանկ, ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հաճախորդների հեռահար նույնականացում Վիդեո բանկ ծառայության միջոցով: Իսկ եթե կենսաթոշակառուն չունի բանկի հետ հեռահար կապ հաստատելու հնարավորություն, մասնաճյուղի աշխատակիցն անձամբ այցելում է նրան` նույնականացում իրականացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:ՎՏԲ-Հայաստան Բանկը կենսաթոշակառուներին առաջարկում է օգտվել մինչեւ կենսաթոշակի եռապատիկի չափով վարկային գիծ ստանալու հնարավորությունից՝ տարեկան 0% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 19.5%) (մանրամասներն այս հղումով), ինչպես նաեւ ներդնել «Սոցիալական» ավանդ` սկսած 10 հազ ՀՀ դրամից, 61-365 օր ժամկետով, տարեկան 5%-8.5% տոկոսադրույքով (տարեկան եկամտաբերություն՝ 5.03%-8.25%) ամսական կտրվածքով կամ ժամկետի ավարտին տոկոսների ստացման հնարավորությամբ` ավանդի համալրման եւ մինչեւ ավանդի նվազագույն շեմը նվազեցման իրավունքով (ավանդի մանրամասն պայմանները ներկայացված են այս հղումով):Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ եւ հանրային ծառայության համարանիշը եւ լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում: Կենսաթոշակային քարտ կարելի է պատվիրել նաեւ առցանց տարբերակով՝ բանկի պաշտոնական կայքում այս հղումով:ՎՏԲ-Հայաստան Բանկի թոշակային քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում, այցելելով բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 2717