Բանկային համակարգի վարկային ներդրումները ԼՂՀ-ում կազմել են 14 մլրդ դրամ

07.07.2008 | 13:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /ԼՂՀ/ Նախագահ Բակո Սահակյանն ու ՀՀ ԿԲ նախագահ## Արթուր Ջավադյանը քննարկել են Արցախի բանկային համակարգի զարգացման հարցերը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունում, Ստեփանակերտում հուլիսի 5-ին կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԼՂՀ-ում բանկային ծառայությունների ընդլայնման, փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման, բանկային համակարգի մասնագետների որակավորման բարձրացման ուսումնական ծրագրերի կազմակերպման մասին:

Նշվել է, որ բանկային համակարգի կողմից ԼՂՀ-ում իրականացվել են 14 մլրդ դրամի վարկային ներդրումներ:

ՀՀ ԿԲ նախագահը ԼՂՀ նախագահին ներկայացրել է Շուշիում տեղի ունեցած Հայաստանի Բանկային միության /ՀԲՄ/ արտագնա նիստի արդյունքները: Բակո Սահակյանը խրախուսել է ԼՂՀ տնտեսական հնարավորությունների ուսումնասիրման ՀԲՄ նախաձեռնությունն ու նոր ծրագրերի իրագործումը, ինչպես նաեւ պատրաստակամություն է արտահայտել աջակցել նշված ծրագրերին:

Դիտում՝ 9548
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW