ՀՀ-ն ընդգրկվել է Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության խորհրդի կազմում

04.06.2021 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #ՄԱԿ #ԶՀԿ
Աթենքում հունիսի 3-ին տեղի ունեցած ՄԱԿ Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) Եվրոպայի տարածաշրջանի 66-րդ նիստի շրջանակում կայացած քվեարկության արդյունքում Հայաստանն ընտրվել է ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նիստի ընթացքում որոշում է կայացվել 2022 թվականին ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստն անցկացնել Հայաստանում։

Հայաստանը  ստացել է 24 կողմ ձայն Եվրոպայի տարածաշրջանի անդամ պետություններից, որը պահանջվում էր ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի կազմում ընդգրկվելու համար։ Հայաստանի՝ գործադիր խորհրդում ընդգրկվելն էապես կնպաստի ՄԱԿ ԶՀԿ հետ համագործակցության ընդլայնմանը։

«Հայաստանի համար սա կարեւոր մարտահրավեր էր, որը մենք հաջողությամբ եւ պատվով հաղթահարեցինք։ Համոզված եմ՝ այս ձեռքբերումները, որոնք գրանցեցինք այսօր, խորապես կնպաստեն Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը եւ բարենպաստ դիրքավորմանը միջազգային շուկաներում»,- նշել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը։

ՄԱԿ ԶՀԿ-ի խորհրդում ընդգրկվելը կխթանի առաջիկա տարիներին Հայաստանի ակտիվ մասնակցությունը կազմակերպության գործունեությանը՝ բարելավելով Հայաստանի դիրքերը Եվրոպայի տարածաշրջանում, նպաստելով ճանաչելիության բարձրացմանն ու այլ անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնմանը զբոսաշրջության զարգացման ոլորտում։
Դիտում՝ 816
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW