“ԱրԱրԱտ” ապրանքանիշն օգնել է Pernod Ricard-ին ամրապնդվել ռուսաստանյան շուկայում

30.06.2008 | 15:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրԱրԱտ” ապրանքանիշն օգնել է Pernod Ricard-ին ամրապնդել## իր դիրքերը ռուսաստանյան ալկոհոլային շուկայում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին “Իտոգի” ամսագրին տված հարցազրույցում ասել է Pernod Ricard կորպորացիայի ղեկավար Պատրիկ Ռիկարը:

“Մենք ունենք 15 ռազմավարական ապրանքանիշներ, բայց դրանցից զատ` նաեւ երեք տասնյակ ուժեղ տեղային ապրանքանիշներ, որոնք մեզ թույլ են տալիս ավելի լավ ամրապնդվել շուկայում: Օրինակ, եթե մենք ժամանակին ձեռք չբերեինք “ԱրԱրԱտ” ապրանքանիշը, ապա մեր դիրքերը ռուսաստանյան շուկայում չէին լինի այնպիսին, ինչպիսին այսօր են”,- ասել է նա:

Դիտում՝ 7357

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW